NASA-ի մասնագետներն ստեղծել են սառցածածկ Եվրոպայի՝ Յուպիտերի արբանյակի նոր բարձրորակ պատկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AAA-ին:

 

Յուպիտերի լուսնի գունավոր խճանկարային պատկերն ստացվել Էր տակավին 1990-ական թվականների վերջին՝ «Գալիլեո» տիեզերական ապարատի միջոցով: Արդի մեթոդներով պատկերի մշակումից հետո Եվրոպայի մեծ մասը կարելի Է տեսնել բարձր լուծաչափով իրական գույնով:

 

Եվրոպան Յուպիտերի չորս խոշորագույն արբանյակներից մեկն Է, չափերով փոքր Է Լուսնից: Եվրոպայի մակերեւույթը ծածկված Է սառցի շերտով, մի խումբ գիտնականներ ենթադրում են, որ սառցակեղեւի տակ գտնվում Է հեղուկ օվկիանոս, որտեղ հնարավոր Է կյանքի գոյությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: