NASA-ի կայքում հրապարակվել Է Սատուռնի արտասովոր պատկերը, որն ստացվել Է «Քասինի» տիեզերական զոնդի լայնանկյուն խցիկով՝ ինֆրակարմիր ֆիլտրի կիրառմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինֆրակարմիր պատկերները կարող են գիտնականներին օգնել որոշելու մոլորակի մթնոլորտում ամպերի դասավորությունը: Այս նկարը «Քասինին» արել Է 2015 թվականի մայիսի 25-ին սպեկտրալ ֆիլտրի օգտագործմամբ՝ մոտավորապես 1,5 միլիոն կիլոմետր հեռավորությունից:
«Քասինի-Գյույգենս» առաքելությունը Սատուռնի ուսումնասիրության՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Իտալիայի տիեզերական գործակալությունների համատեղ ծրագիրն Է: «Քասինի» տիեզերական զոնդը՝ «Գյույգենս» իջեցվող ապարատով, արձակվել Է 1997 թվականին եւ մոլորակի ուղեծիր Է հասել 2004 թվականի հուլիսի 1-ին: «Գյույգենսն» ուսումնասիրել Է Տիտանի՝ Սատոނռնի արբանյակի մթնոլորտն ու մակերեւույթը, իսկ «Քասինին»՝ ապարատից անջատվելուց հետո շարունակել Է մոլորակի եւ նրա արբանյակների ուսումնասիրումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: