Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» և «Սևիլիայի» միջև հանդիպմանը Լիոնել Մեսսին ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ դարձել է Լա լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու՝ իր գոլերի քանակը հասցնելով 253-ի:
Ստորև ներկայացնում ենք արգենտինացու առաջին գոլը Պրեմիերայում՝ կատալոնացիների կազմում:
2005թ-ի մայիսի 1-ին Ռոնալդինյոյի փոխանցումից հետո, 17-ամյա Մեսսին սկիզբ դրեց իր ռեկորդին՝ հեղինակելով առաջին գոլը Լա լիգայում: