Մոսկվայի մարզում ձերբակալվել է ադրբեջանցիներից կազմված կազմակերպված հանցավոր խումբ, որի անդամները մեղադրվում են սպանության եւ թալանի մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:

 

Իրավապահ մարմինների տվյալներով' կասկածյալները, որոնք 4 ադրբեջանցիներ են, գործել են մոտ երկու տարի, եւ Մոսկվայի մարզի տարածքում կատարել են նվազագույնը 4 ավազակային հարձակում կոմերցիոն կազմակերպությունների գրասենյակների եւ մասնավոր տների վրա:

 

Բացի այդ, տվյալ խմբի անդամները կասկածվում են Ադրբեջանի քաղաքացու սպանության մեջ, իսկ իրենց մյուս հայրենակցից նրանք փող են շորթել: Ձերբակալվածները 30-34 տարեկան երիտասարդներ են: Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: