«Ինչպես տեղեկացել ենք հավաստի աղբյուրից, Արցախի իշխանությունները փայլուն գնահատելով հատուկ ջոկատայինների՝ թշնամու կողմից կործանված ուղղաթիռի օդաչուների մարմինները և ուղղաթիռի կարևոր մասերը տարհանելու գործողությունը, դրամական խրախուսանքի են արժանացրել նրանց»,- այս մասին գրում է karabakh-life.am-ը:
Մարտի դաշտում փայլուն հաղթանակին տղաներն ավելացրին ևս մեկը՝ բարոյական հաղթանակ. «Մեզ համար նախատեսած ֆինանսական խրախուսանքը փոխանցում ենք զոհված օդաչուների ընտանքիներին»,- հայտարարել են տղաները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2014-ի նոյեմբերի 12-ին Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում ուսումնավարժական թռիչք իրականացնելիս ադրբեջանական կողմը խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։
Ուղղաթիռի ընկած վայրն անցած օրերին Ադրբեջանը պահում էր ինտենսիվ կրակի տակ՝ արհամարհելով միջազգային կառույցների ցանկացած միջնորդություն' օդաչուների մարմինները դուրս բերելու կապակցությամբ:
«Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումն ստիպված դիմել է հատուկ նշանակության գործողության, որի արդյունքում դուրս է բերել հակառկորդի կողմից կործանված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և երկու օդաչուների մասունքները, որոնք կարևոր են ճիշտ հետաքննություն կատարելու համար»,- ասել է Արցախի ՊՆ Մ. Հակոբյանը: