Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակ»-ը կարող է համալրել ուկրաինական «1+1» հեռուստաընկերության նկարահանող խումբը' Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ ընկել է «հիստերիա»-ի մեջ և պահանջել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունից' ստուգել ուկրաինական հեռուստաընկերության խմբի' Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած այցի փաստը:
«1+1» ՀԸ-ի խումբը ԼՂՀ-ում նկահանել է «15-Հանրապետություններ» հեռուստահաղորդումը և ռեպորտաժ պատրաստել Արցախի վերաբերյալ:
Տարբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային բազմաթիվ գործիչներ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակ»-ում, ովքեր այցելել են ԼՂՀ: