«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութը վկայում է, որ օպերատորը հրազենային վիրավորում է ստացել այնպիսի պայմաններում, երբ առկա չի եղել զինված հարձակում կամ հարձակման վտանգ: Այս մասին նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է․ ««Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութը վկայում է, որ հեռուստաընկերության նկարահանող խմբին տեղափոխող մեքենան գնդակոծվել, և օպերատորը հրազենային վիրավորում է ստացել այնպիսի պայմաններում, երբ առկա չի եղել զինված հարձակում կամ հարձակման վտանգ: Կատարվածը խոսում է կյանքի և առողջության իրավունքի նկատմամբ թիրախային ոտնձգության մասին»: