Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի ժամը 21.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները:

 

Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

 

Ձյուն է տեղում Լոռու մարզի Վանաձոր, Գուգարք, Ալավերդի, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: