Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները եւ «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։
Սյունիքի մարզի Գորիս-Տաթեւ ճանապարհը բաց է (բուք է)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։