Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադայի առաջին նիստում հինգ խմբակցությունների կոալիցիա Է կազմվել: Դրանում ընդգրկվել են «Պյոտր Պորոշենկոյի դաշինք», «Ժողովրդական ճակատ», «Ինքնօգնություն», Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցություն եւ «Բատկիվշչինա» կուսակցությունների ներկայացուցիչները: Որոշումն ընդունվ ել Է միաձայն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ռադայի խոսնակի պաշտոնում առաջարկվել Է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունը, որը ժողովրդական պատգամավոր Է ընտրվել «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունից: Կառավարության կազմավորման հարցը Գերագույն ռադան կքննարկի դեկտեմբերի 2-ին:

 

Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ երկրի նախագահի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը առաջին տեղն Է գրավել միամանդատ ընտրատարածքներում եւ կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորների թվով: Գերագույն ռադայում այդ քաղաքական ուժը կներկայացնեն 132 պատգամավորներ:

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը Ռադայում ստացել Է 82 տեղ: Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի «Ինքնօգնությունը» Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված կլինի 33 պատգամավորներով: Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր դաշինքը» կունենա 29 մանդատ, իսկ Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը խորհրդարանում կստանա 22 տեղ: Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ից Գերագույն ռադայում կաշխատի 19 պատգամավոր: Միամանդատ ընտրատարածքներից Ռադա են անցել նաեւ 96 ինքնաառաջադրվածներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: