Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությանը:
«Արագ գոլը բոլոր հնարավոր տարբերակներից վատագույն սկիզբն է: Մենք լավագույն խաղը չցուցադրինք: «Արսենալն» արժանի էր հաղթանակի: Մենք կշարունակենք աշխատել: Հանգստի ընթացքում մեր ֆուտբոլիստնեը չեն ուրախանում, այլ փորձում են բարելավել իրենց խաղը»,- մարզչի խոսքը մեջբերում է Goal-ը: