Շիրակի մարզի Գտաշեն համայնքի բնակիչ Արմեն Է.-ն հայտնաբերել է անձի, ով հետաքրքրվում էր, թե ինչպես է հնարավոր հատել հայ-թուրքական սահմանը: Այս մասին նոյեմբերի 27-ին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

Հաղորդակցության մեջ բարձր է գնահատվում տեղի բնակչության Կամավորական ազգային ջոկատների անդամների ակտիվ համագործակցությունը: Նշվում է, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Գտաշեն համայնքի բնակիչը սահմանախախտում կատարելու ցանկություն ունեցող անձի վերաբերյալ ոչ միայն տեղեկացրել է սահմանապահներին, այլ նաև փորձ ձեռնարկեց վերջինիս կանգնեցնել:

 

Լենինականի սահմանապահ ջոկատը, ի պատասխան ահազանգի, հաշված րոպեների ընթացքում փակել է սահմանի տվյալ հատվածը: Արմեն Է.-ն դիմել է համագյուղացիների օգնությանը, և հաջողվել է կանգնեցնել անհայտ անձին տագնապի համակարգից 200 մ հեռավորության վրա:

 

Ստուգումների արդյունքում հաջողվել է պարզել անհատ անձի իսկությունը: Նա Իրանի Իսլամական Հանրապետության 1976-ին ծնված քաղաքացի է, ով փորձում էր, հատելով սահմանը, անցնել Թուրքիա: Ձերբակալվածը պատճառաբանեց իր օրինախախտ նպատակները անձնական խնդիրներով:

 

Նույն օրը կալանավորվածին փոխանցել եին ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր այնուհետ կբացահայտեն դեպքի մանրամասները:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ Կամավորական ազգային ջոկատների անդամներին հաջողվում է կանխել սահմանի հատման փորձերը: Նման կերպ սույն թվականի սեպտեմբերի 2-ին Արտաշատի սահմանապահ գնդի մոտակայքում, Երասխ գյուղի հարևանությամբ, Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը կասեցրել են Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարայի փորձը հատել հայ-թուրքական սահմանը: