Այսօր՝ օգոստոսի 30-ին, կեսգիշերն անց՝ ժամը 01։30-ի սահմաններում, երիտասարդ մի աղջիկ Հաղթանակ կամրջից փորձել է իրեն ցած նետել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանը, ում ծառայողական ավտոմեքենան քաղաքացիները տեսնելով՝ կանգնեցրել են և հայտնել այդ դեպքի մասին։

 
 

Հ. Գրիգորյանը, մոտենալով այդ աղջկան, կարողացել է հոգեբանական ճիշտ զրույցի արդյունքում համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո քաղաքացիների հետ համատեղ այդ աղջկան դուրս են բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ապա տեղափոխել ոստիկանության կենտրոնական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևանի բնակիչ Ա. Մ-ն է, ով անձնական խնդիրների պատճառով է փորձել ինքնասպան լինել։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր ոն նախապատրաստվում։