Փրկարարական ծառայություն փետրվարի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը: Վերջինս փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

 

Պարզվել է, որ 1996 թ. ծնված Ի. Խ.-ն գտնվել է սթրեսային վիճակում և փորձել է ինքնասպանություն գործել՝ երակները կտրելու միջոցով: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: