Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Տիգրան Բաղդասարյանը իր վարած Lexus մակնիշի 362 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 222/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքում հաշվառված Նարինե Բաղդասարյանին, ում տարիքը պարզվում է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: