Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեեքնան, Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2 գումարտակի ծառայողները՝ գնդի հևրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսխանայանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բրիգադի բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են վրաերթի ենթարկվածների մահը, բայց տեղում մի քանի քաղաքացիների, ովքեր հավանաբար, մահացածների բարեկամներն են, տեղում բուժօգնություն են ցուցաբերել:
Իրավիճակը մի պահ դեպքի վայրում դարձավ պայթյունավտանգ, քանի որ մարդիկ չէին թողնում, որպեսզի պարեկները պահեն դեպքի վայրը, մինչև կժամաներ քննիչը: Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: