Այսօր' հունվարի 7-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողներ Լևոն Բադալյանն ու Արամ Դադոյանը Երևանում կանխել են 53-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում Լ. Բադալյանն ու Ա. Դադոյանը, Հաղթանակ կամրջի վրա նկատում են, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր հատվածը ու սպառնում իրեն ցած նետել:

 

ՃՈ աշխատակիցները մոտենում են նրան ու մոտ 15 րոպե բանակցություններ են վարում նրա հետ, որպեսզի այդ քայլին չդիմի:

 

Ընթացքում կատարվածի մասին ռադիոկապով տեղեկացնում են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որոնց կանչով էլ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները մոտենում են դեպքի վայր ու արդեն ՃՈ աշխատակիցների կողմից վտանգավոր գոտուց անվտանգ հատված տեղափոխված քաղաքացին, ՊՊԾ գնդի ոստիկաների ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ քաղաքացին նախկինում մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած, Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Գրիգոր Շագոյանն է: 

 

Շարունակությունը' այստեղ: