Հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում նոյեմբերի 27-ին' ժամը 6.15-ին, հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1999թ. ծնված Առնակ Հարությունյանը:

 

Պարզվել է, որ տանը ժամը 0 2.00-ի սահմաններում, Առնակ Հարությունյանն իրեն վատ է զգացել, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մեծամոր» Բ/Կ, որտեղից էլ Երևանի «Մուրացան» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: