Ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, Վահրամաբերդ գյուղի համայնքի ղեկավարից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի հատել և գողացել են համայնքի վարչական տարածքում գտնվող 2 հացենի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկա ցրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վնասի չափը պարզվում է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1953 թ. ծնված Սամվել Մ.-ն:
Գողացված հացենիները' կտրտված վիճակում, հայտնաբերվել են:
Կատարվում է հետաքննություն: