Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 13.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1963թ. ծնված Հարություն Ա.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հ ետ կապերի և լրատվության վարչությունից, նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2014թ. հունիսին «Փեթակ» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից գողացել է ոսկու կշեռք, հաջորդ օրը, նույն առևտրի կենտրոնի մոտ կայանված «Օպել» ավտոմեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս, իսկ հունվարի 15-ին «Հայրենիք» կինոթատրոնի պատի տակից գողացել է 15 մետր մալուխ, հունվարի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության մոտ գտնվող այգուց գողացել է դեկորատիվ լույս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: