Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմն իր ավագ որդու՝ Բրուքլինի հետ ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է բրիտանական TheDaily Mail պարբերականը: Պատահարը տեղի է ունեցել լոնդոնյան Արսենալի մարզական կենտրոնիից ոչ հեռու, որի երիտասարդական թիմում էլ հանդես է գալիս ֆուտբոլիսիտի 15-ամյա որդին:
Հրատարակչությունը հայտնում է, որ Դևիդ Բեքհեմը վնասել է ուսը, իսկ նրա որդին չի տուժել: Մեքենան, որում եղել են նրանք, լուրջ վնասներ է կրել, սակայն գործել են անվտանգության բարձիկները: Ավտովթարի մասնամասները չեն հաղորդվում: