Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 3.3 և 1.3 տոկոսով: Նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.1 և 4.1 տոկոսով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ' 5.9 և 4 տոկոսով:

 

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9 գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կահույքի՝ 1 տոկոս, վառելիքի՝ 1.2, գեղահարդարման ապրանքների՝ 1.2, անձնապիտո ապրանքների՝ 1.3, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 1.3, հագուստի և գործվածքի՝ 2.3, կոշկեղենի 2.7, մշակույթի ապրանքների 5.2 տոկոս գնաճով: Շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1, տեքստիլեղենինը՝ 0.2, դեղամիջոցներինը՝ 0.2, խոհանոցային սպասքինը՝ 0 .5, լվացող միջոցներինը՝ 0.6 տոկոսով:

 

Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է գորգեղենի՝ 1.7, այգեգործական ապրանքների՝ 1.7, ոսկերչական ապրանքների՝ 1.5 և գրենական պիտույքների 0.3 տոկոս գնանկում:

 

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.3 տոկոսով, իսկ երկուսում գրանցվել է 0.2-0.1 տոկոս գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.3 տոկոսով: