2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 2.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.1% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 7 քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.5% գնաճ, մեկում՝ 0.1% գնանկում, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.1%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, 2023թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 1.6% և 2.7%-ով:

2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 11.8%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.8% և 8.7% գնանկում