«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները 2015 թվականի հունվարին սպասարկել են 133 հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:

 

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր ( 69 384 ուղևորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), ժամանել է 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 5 130 մարդ (6 763 մարդ 2014 թվականի հունվարի դիմաց):