Օդային փոխադրումների ոլորտում 2014թ. առաջին 6 ամիսներին արձանագրվել է ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ, ինչը ՀՀ կառավարության կողմից հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: 2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 43 տոկոսով: Եթե 2013թ հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 145 339 ուղևոր, ապա 2014թ հունիսի ցուցանիշը կազմում է 208 408 ուղևոր:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 42 տոկոս: 2014թ. հունիսին կատարվել է 1995 չվերթ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1405 չվերթի համեմատ: Եթե 2013թ. հունիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
Հուլիսի 3-ից սկսած' «Զվարթնոցից» շաբաթական չորս անգամ չվերթներ կիրականացնի նաև «Էթիհադ» ավիաուղիները: