«Զվարթնոցում» 2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Եթե 2013թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերի թվի աճն այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:

 

Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: