«Զվարթնոցում» 2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ 15 տոկոսով ավելացել է ուղևորահոսքը: Ինչպես տեղեկացնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից,եթե 2013թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, ապա 2014թ. հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղևոր:

 

Չվերթերի աճը նույն ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ: Առավելագույն ցուցանիշ գրանցվել է ԱՊՀ և Մերձավոր Արևելքի ուղղություններում' 2013թ. երկրորդ կեսին նոր ավիաընկերությունների մուտքի շնորհիվ: Եթե 2013թ. հունվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է:

 

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հունվարին երկու օդանավով տեղափոխել է 16066 ուղեւոր այն դեպքում, երբ նախորդ հունվարին «Արմավիա»-ն իր 7 օդանավերով տեղափոխել է 18224:

 

 

 

 

«Արմենպրես»