Օդային փոխադրումների ոլորտում վերջին վեց ամսվա ընթացքում արձանագրվել է ուղևորների և չվերթների թվի կանոնավոր աճ, ինչը ՀՀ կառավարության կողմից հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: 2014թ. մարտին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ. փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ. մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր:
Չվերթերի աճն այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ: Եթե 2013թ. մարտին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: