Սևանա լճի մակարդակը, ի տարբերություն նախորդ տարվա հունվարին գրանցված բացասական հաշվեկշռի, 2016 թվականի առաջին ամսին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է դրական նիշ' 7 սանտիմետրի տարբերությամբ:

 

Ինչպես տեղեկացրել են Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2016 թվականի հունվարի 19-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 21 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ 2015 թվականի հունվարին Սևանի մակարդակը 2014 թվականի հունվարի համեմատ նվազ է եղել 1 սանտիմետրով: 2016 թվականի հունվարի առաջին 19 օրում Սևանա լիճը ստորերկրյա սնուցում ստացել է մեկ միլիոն 395 հազար խորանարդ մետր ջրի չափով: