Նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա համեմատ Սեւանա լճի մակարդակը նվազել է 7 սանտիմետրով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, այս տարվա դեկտեմբերի 9 -ի դրությամբ' Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900,13 մետր բարձրության վրա, ին չը 7 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանի մակարդակի նվազումը Գավառի «Օրհուս» կենտրոնի փորձագետները պայմանավորում են ինչպես անցած ամռան ու աշնան սակավ տեղումներով, այնպես էլ' ոռոգման նպատակներով Սեւանա լճից կատարված ավելի ջրբացթողումներով:

 

Խոսրով Խլղաթյան