Սեւանա լճից ոռոգման նպատակներով շարունակվում են ջրբացթողումները, իսկ մյուս կողմից, պահպանվում է շոգ ու չորային եղանակը, ինչ պատճառով էլ նախորդ տարվա օգոստոսի 20-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2013 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ Սեւանա լճի հայելին ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 43 սանտիմետր, իսկ ա յս տարվա օգոստոսի 20- ի դրությամբ' 1900 մետր 33 սանտիմետր բարձրության վրա:

 

Ապրիլ-օգոստոսին Սեւանա լճից բաց է թողնվել 253 միլիոն 806 հազար խորանարդ մետր ջուր: Հաշվի առնելով երաշտը եւ սակավաջուր վիճակը' ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի որոշմամբ' Սեւանա լճից բաց թողնվելիք ջրի քանակությունը սահմանվել է 270 մլն խորանարդ մետր:

Խոսրով Խլղաթյան