Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի սկզբի դրությամբ նվազել է 7 սանտիմետրով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը, նախորդ տարվա մարտի սկզբին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 20 սանտիմետր, այս տարվա մարտի սկզբին' 1900 մետր 13 սանտիմետր բարձրության վրա: Սեւան թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում, դրանց վարարումները եւս սակավաջուր կլինեն աննշան ձնածածկույթի պատճառով: Բացի այդ, Արփա-Սեւան թունելային ջրատարով դեռ ջուր չի հոսում լիճ, իսկ մարտի առաջին երեք օրերն էլ առատ տեղումներով աչքի չեն ընկել:

 

Խոսրով Խլղաթյան