Չնայած Սեւանա լճից արդեն մեկ ամսից ավելի ժամանակահատվածում իրականացվող ջրբացթողումներին' լճի մակարդակը Արփա-Սեւան թունելային ջրատարի եւ ստորերկրյա հոսքերի շնորհիվ շարունակում է բարձրանալ:

 

Մայիսի 26-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով բարձր է մնում այս տարվա ապրիլի 28-ի եւ 1 սանտիմետրով բարձր' այս տարվա մայիսի 20-ի նիշից:

 

Մայիսի 26-ի դրությամբ ոռոգման եւ էներգետիկ նպատակներով Սեւանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել 55 միլիոն 954 հազար խորանարդ մետր ջուր: Արփա-Սեւան թունելային ջրատարով Կեչուտի ջրամբարից Սեւանա լիճ է մուտք գործել 54 միլիոն 490 հազար խորանարդ մետր ջուր: 17 միլիոն 281 հազար խորանարդ մետր էլ կազմել է ստորերկրյա ջրերի հոսքը:

 

Խոսրով Խլղաթյան