Չնայած Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրի բացթողումները մոտ երկու շաբաթ դադարեցված են, այդուհանդերձ, լճի մակարդակը շարունակում է նվազ մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
2014 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 24 սանտիմետր բարձրության վրա, որը 6 սանտիմետրով նվազ է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն' նախորդ շաբաթվա ընթացքում Սեանի մակարդակն իջել է մեկ սանտիմետրով եւ գրանցված տեղումների շնորհիվ բարձրացել նույնչափ: Սեւան թափվող գետերում վերջին երկու օրերի տեղումների արդյունքում դիտվել է փոփոխակ ան ռեժիմ:
Խոսրով Խլղաթյան