Նախորդ տարվա փետրվարի 18-ի համեմատ Սեւանա լճի մակարդակը շարունակում է ցածր մնալ 5 սանտիմետրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի փետրվարի 16-ի դրությամբ' Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 13 սանտիմետր բարձրու թյան վրա, ինչը 5 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Սեւան թափվող գետերն ունեն ձմռան սակավաջուր հոսք, «Արփա-Սեւան» թունելային ջրատարով Սեւանա լիճ դեռեւս ջուր չի տեղափոխվում, իսկ փետրվարի մինչեւ 18-ն այնքան սակավ են եղել ձյան տեղումները, որ գետնին նույնիսկ մի քանի սանտիմետր ձնածածկույթ չի առաջացել, Սեւանը գոտեւորող լեռներում՝ նույնպես: Այնպես որ, սպասվող երաշտ տարվա մասին մտավախությունը շարունակում է պահպանվել:
Խոսրով Խլղաթյան