Չնայած հունիսի սկզբից ոռոգման և էներգետիկ նպատակներով իրականացվող ջրբացթողումներին' Սևանա լճի մակարդակը նախորդ շաբաթվա համեմատ բարձրացել է ևս երկու, նախորդ տարվա հունիսի 16-ի համեմատ' չորս սանտիմետրով: Ինչպես տեղեկացնում են Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 16-ին Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 58 սանտիմետր բարձրության վրա: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 22 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր, իսկ «Արփա-Սևան» թունելային ջրատարով լիճ է տեղափոխվել 75 միլիոն 718 հազար խորանարդ մետր ջուր:
Խոսրով Խլղաթյան