Թեեւ այս տարվա սեպտեմբերից Սեւանա լճից դադարեցվել են ոռոգման նպատակներով կատարված ջրբացթողումները, սակայն ջրի մակարդակը շարունակում է նվազել' այս տարվա հունիսի առաջին օրերի համեմատ հոկտեմբերի վերջերին իջնելով մինչեւ 35 սանտիմետրով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, Սեւանա լիճը 2014 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900,17 մետր բարձրության վրա, ինչը 5 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի հավաստմամբ' այս տարվա հունիսի առաջին օրերին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900,52 մետր բարձրության վրա, որից հետո աստիճանաբար սկսել է իջնել ինչպես ջրբացթողումների, այնպես էլ Արփա-Սեւան թունելային ջրատարից չսնվելու եւ տեղումների սակավության պայմաններում:

 

Խոսրով Խլղաթյան