Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են համապատասխանաբար 2.3 և 2.2 տոկոսով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ' 2.2 և 2.1 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետո ւթյունում մնացել են անփոփոխ: 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9 գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.3 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ մեկում գրանցվել է 0.2 տոկոս գնանկում: