2016 թվականին 2015 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 10,4 տոկոս աճ կամ ուղևորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 000 մարդ:

 

2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2 105 540 մարդ՝ նախորդ տարվա ուղևորահոսքը գերազանցելով 12 տոկոսով:

 

Ինչպես և կանխատեսվում էր, 2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992 թվականից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:

 

2016 թվականին Երևանից մեկնել է 1 048 153 ուղևոր և ժամանել է 1 057 387 ուղևոր, իսկ 2015 թվականին մեկնածների թիվը կազմել է 944 373 ուղևոր, ժամանածներինը՝ 935 294 ուղևոր:

 

2016 թվականին ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակին:

 

2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևորահոսքը կազմել է 189 018 մարդ՝ գրանցելով 23,4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ:

 

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 18 269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

 

2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջ՝ գրանցելով 2,8 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:

 

Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղևարահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ: