ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել 38-ամյա Գիորգի Կ.-ն: Նա 2010 թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու և զենք զինամթերք պահելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: