Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մարտի 24-ին' ժամը 09.20-ին, Երևան քաղաքի Լվովյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974թ. ծնված Տաճատ Ի.-ին:

 

Տաճատ Ի.-ն մարտի 12-ից Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով: