ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 6-ին' ժամը 19.30-ին, Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բակից բերման են ենթարկել 1993թ. ծնված Դավիթ Ա.-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Դավիթ Ա.-ն 2011թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: