Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս դեկտեմբերի 16-ին' ժամը 17.45-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից բերման են ենթարկել 1990թ. ծնված Արայիկ Ն.-ին:

 

Արայիկ Ն.-ն դեկտեմբերի 15-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի (առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: