Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին' ժամը 12.00-ին, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 1986թ. ծնված Կարեն Բ.-ն:
Կարեն Բ.-ն 2014թ. դեկտեմբերի 24-ից Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տրանսպորտային միջոց առևանգելու մեղադրանքով: