Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Պռոշյան գյուղից բերման է ենթարկվել 1985թ. ծնված Վահրամ Հ.-ն:
Վահրամ Հ.-ն հունվարի 28-ից ՌԴ Մոսկվայի շրջանի Ադինցովսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ՃՏԵ կանոնների խախտում՝ ծանր մարմնական վնասվածքով) մեղադրանքով: