Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 11-ին' ժամը 10.00-ին, Երևանի Ֆանարջյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1993թ. ծնված Գրիգոր Պ.-ին:

 

 

Գրիգոր Պ.-ն փետրվարի 14-ից ՌԴ Բելգորոդ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի մեղադրանքով: