Բագրատաշենի սահմանային անցակետում օգոստոսի 8-ին՝ ժամը 21.30-ին, հայտնաբերվել է 1975 թ. ծնված Միսակ Պ.-ն, որը մարտի 9-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի Չելյաբինսկ քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: