Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 9-ին' ժամը 20.30-ին, ՔՀԳՎ և Իջևանի բաժնի ծառայողների կողմից Երևան քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ հայտնաբերվել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1989թ. ծնված Էդգար Մ.-ն:
Էդգար Մ.-ն սեպտեմբերի 18-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի, 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի և 258 հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի մեղադրանքներով: