Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս օդանավակայանից բերման են ենթարկել 1958թ. ծնված Էդվարդ Մ.-ին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Էդվարդ Մ.-ն 2013թ. նոյեմբերի 2-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի կեր պով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: