Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում փետրվարի 3-ին հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1985 թ. ծնված Թենգիզ Գ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2014 թվականի օգոստոսի 12-ից ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաք ի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 160 հոդվածի 2-րդ մասի (յուրացում կամ վատնում) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: